Embajada en Armenia

ՀԱՆԴԻՊՈՒՄ ՀՀ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՓՈԽՆԱԽԱՐԱՐԻ ՀԵՏ

Սեպտեմբերի 25-ին կայացավ դեսպան Գոնզալո Ուրրիոլաբեիտիայի հանդիպումը ՀՀ փոխարտգործնախարար Գրիգոր Հովհաննիսյանի հետ

Դեսպան Ուրրիոլաբեիտիան շնորհավորեց Հովհաննիսյանին այդ պաշտոնին նշանակվելու  կապակցությամբ` հույս հայտնելով, որ կշարունակվի տարբեր բնագավառներում առկա համագործակցությունը:

Դեսպանը ներկայացրեց դեսպանատան գործունեությունը, ընդգծեց երկկողմ առևտրի խթանման կարևորությունը, ինչպես նաև տարբեր բնագավառներում համագործակցության առաջընթացը:  

Այնուհետև, կողմերը մտքեր փոխանակեցին երկկողմ հարաբերությունների օրակարգի շուրջ՝ մասնավորապես շեշտադրելով ներդրումենրի, գյուղատնտեսական ու կրթական ոլորտներում, ինչպես նաև միջազգային կազմակերպություններում համագործակցության վերաբերյալ հարցերը: