|
REGRESAR

Արգենտինական ֆիլմերի IV փառատոնը Երևանում

Սեպտեմբերի 28-ից հոկտեմբերի 2-ը Երևանի  «Մոսկվա»  կինոթատրոնի “Կապույտ դահլիճում” կանցկացվի Արգենտինական ֆիլմերի IV փառատոնը որը կազմակերպել է  Հայաստանի Հանրապետությունում Արգենտինայի դեսպանատունը:

Փառատոնի ընթացքում կցուցադրվեն արգենտինացի հեղինակավոր ռեժիսորների հինգ ֆիլմեր, այդ թվում` մեկ անիմացիոն ֆիլմ` բնօրինակ լեզվով  և անգլերեն ենթագրերով:
 

Բացի այդ, հաշվի առնելով նախորդ փառատոնների ժամանակ  տեղի հանրության կողմից ցուցաբերված հետաքրքությունը, այս անգամ երեք ֆիլմեր կցուցադրվեն հայերեն ենթագրերով: 

Բոլոր ցուցադրությունների մուտքն  ազատ  է  և անվճար:

Post date: 23/09/2015