Հոկտեմբերի 3-ին և 4-ին արգենտինական տանգո ներկայացնող “Տանգետտո” խումբը եվրոպական շրջագայության ընթացքում կժամանի Երևան` ներկայացնելու էլեկտրոնային տանգոյի շոու:
Միջոցառումը կազմակերպել է Հայաստանի Հանրապետությունում Արգենտինայի դեսպանությունը և Երևանի քաղաքապետարանը:
Առաջին համերգը տեղի կունենա “Ռետրո” ակումբում հոկտեմբերի 3-ին` ժամը 21:30-ին, իսկ երկրորդը` “Մեցցո” ակումբում հոկտեմբերի 4-ին` ժամը 21:30-ին:
“Տանգետտո” խումբը կազմավորվել է 2002 թվականին Բուենոս Այրեսում: Ներկայացնում է արգենտինական տանգոյի ու էլեկտրոնային երաժշտության միաձուլում` հիմնադրված Աստոր Պիացոլայի կողմից:
Համերգների համար մուտքի տոմսեր կարելի է ձեռք բերել “Ռետրո” և “Մեցցո” ակումբներում: