2016 թվականի ապրիլի 14-ին Երևանի “Ռոյալ Թուլիփ” հյուրանոցում տեղի ունեցավ միջոցառում` նվիրված Մալբեկի համաշխարհային օրվան, որը կազմակերպել էր Հայաստանի Հանրապետությունում Արգենտինայի դեսպանությունը “Նոյան Տուն”, “Ավերս” ՓԲԸ և “Անդակո” ՍՊԸ ընկերությունների հետ միասին:
Ընդունելությանը մասնակցեցին դիվանագիտական կորպուսի անդամներ, պաշտոնատար անձինք, ռեստորանների, սուպերմարկետների, հյուրանոցների և լրատվամիջոցների ներկայացուցիչներ:
Միջոցառման ընթացքում մատուցվեցին շուկայում առկա Մալբեկ գինու ապրանքանիշեր (Fin del Mundo, Doña Paula, Don Cristobal), որոնք կառաջարկվեն համապատասխան ներկրողների կողմից:
Դեսպան Գոնզալո Ուրրիոլաբեիտիայի ողջույնի խոսքից հետո գինու մասնագետ Գաբրիել Ռոխելը ներկայացրեց Մալբեկի առանձնահատկությունները և բնորոշ գծերը: