|
REGRESAR

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի այցը Արգենտինայի Դեսպանություն

Հուլիսի 11-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այցելեց ՀՀ-ում Արգենտինայի Դեսպանություն` շնորհավորելու Արգենտինայի իշխանություններին եւ ժողովրդին` Անկախության երկուհարյուրամյակի կապակցությամբ:

Նախագահը ողջունեց դեսպանին Արգենտինայի ազգային այս տոնի կապակցությամբ եւ անդրադարձավ փոխադարձ վստահության վրա հիմնված երկկողմ հարաբերությունների մեծ ներուժին:

ՀՀ նախագահը եւ դեսպան Գոնզալո Ուրրիոլաբեիտիան ընդգծեցին երկու երկրների միջև առկա քաղաքական ինտեսնիվ երկխոսությունը եւ համընկնումները, այդ թվում` միջազգային հակամարտությունների խաղաղ կարգավորման կարևորոթյունը:
Իր հերթին, դեսպանը շնորհակալություն հայտնեց նախագահ Սերժ Սարգսյանին եւ ընդգծեց, որ Արգենտինայում հայկական Սփյուռքն այն առանցքային դերակատարներից է, որը եռանդուն կերպով նպաստում է երկկողմ հարաբերությունների զարգացմանն եւ առաջընթացին:

Post date: 12/07/2016