Դեկտեմբերի 6-ին դեսպան Գոնզալո Ուրրիոլաբեիտիային ընդունեց Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը:
Զրուցակիցներն անդրադարձան երկկողմ հարաբերությունների բարձր մակարդակին, Արգենտինայում հայկական համայնքին եւ ապագա համագործակցության որոշակի կետերի:Մարզպետ Նալբանդյանը հակիրճ ներկայացրեց մարզի պատմությունը, պատմամշակութային արժեքներն ու տնտեսական զարգացման հեռանկարները:
Դեսպան Ուրրիոլաբեիտիան, իր հերթին, առանձանացրեց Լոռին` որպես Հայաստանի լավագույն մարզերից մեկը զբոսաշրջության եւ ներդրումների համար, ինչպես նաև մարզպետի հետ քննարկեց մասնավորապես գյուղատնտեսության ու մշակույթի ոլորտում համագործակցության հնարավորությունները:
