|
REGRESAR

INTA-Ի ՍԵՄԻՆԱՐՆԵՐԸ ԵՐԵՎԱՆՈՒՄ

Դեկտեմբերի 1-ին եւ 2-ին, Արգենտինայի Գյուղատնտեսական տեխնոլոգիաների ազգային ինստիտուտի (INTA) մասնագետներ Խորխե Գոետտեի եւ Ագուստինա Մալվիդոյի` Հայաստան կատարած այցի շրջանակներում Հայաստանի Ազգային ագրարային համալսարանում եւ ՀՀ Գյուղատնտեսության նախարարությունում տեղի ունեցան սեմինարներ` գյուղատնտեսության ոլորտի պաշտոնյաների, մասնագետների, փորձագետների, դասախոսների եւ ուսանողների եւ այլ աշխատակիցների մասնակցությամբ:

Դեսպան Գոնզալո Ուրրիոլաբեիտիան եւ արգենտինացի մասնագետները ներկայացրեցին Արգենտինայում գյուղատնտեսության եւ անասանապահության հիմնական առանձնահատկությունները, ինչպես նաև INTA-ի պատմությունը, նպատակներն ու մարտավարական բաղադրիչները` որպես գյուղատնտեսության եւ անասնապահության զարգացումն ու ուսումնասիրությունը խթանող ու համակարգող մեխանիզմ, որը միաժամանակ նպաստում է գյուղատնտեսական ձեռնարկատիրության ու գյուղական կյանքի բարելավմանն ու արդիականացմանը:

Սեմինարների ընթացքում ներկայացվեցին նաև գիտասփյուռ համակարգի և Արգենտինայում Գյուղատնտեսության աջակցության դաշնային ծրագրի էությունն ու գործունեությունը: ՀՀ Գյուղատնտեսության նախարարությունում կազմակերպված սեմինարի ընթացքում վերլուծվեց Արգենտինայում կոոպերատիվների համակարգի փորձն ու համատեղ քննարկվեցին կոոպերատիվների արդյունավետության բարձրացմանն ուղղված հիմնարար սկզբունքները:

Post date: 23/01/2017