|
REGRESAR

Արգենտինայի Հանրապետության դպրոցի աշակերտներն ստացան երկուսը մեկում թաբլետ սարքեր

Մարտի 7-ին Արգենտինայի Հանրապետության դպրոցի բոլոր 5-րդ և 6-րդ դասարանցիները ստացան երկուսը մեկում թաբլետ սարքեր (2:1 tablets)։ Սարքերը աշակերտներին հանձնվեցին «Թվային դարաշրջանի դպրոց» ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է Մայքրոսոֆթի հայաստանյան գրասենյակի կողմից` ՀՀ-ում Արգենտինայի դեսպանության, «Թեքնոլոջի ընդ Սայնս Դայնամիքս» ընկերության, «Կոնվերսբանկ» ՓԲԸ-ի եւ ՀՀ Կրթության եւ գիտության նախարարության հետ համագործակցության արդյունքում:

Window 10 օպերացիոն համակարգով երկուսը մեկում թաբլետ սարքերն արդեն համալրված են Office 365, Classroom Mix և Minecraft ծրագրերով։

Աշակերտները կօգտագործեն նոր տեխնոլոգիաները իրենց դասապրոցեսի ընթացքում համապատասխան գործիքների միջոցով, ինչպես նաև կստեղծվի թիմային համագործակցություն ինչպես Հայաստանում, այնպես էլ ամբողջ աշխարհում Microsoft –ի մաս կազմող դպրոցների միջև։

Post date: 16/03/2017