|
REGRESAR

Արգենտինական դասական երաժշտության համերգ Երևանում

Մարտի 13-ին, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կայացավ արգենտինական դասական երաժշտությանը նվիրված համերգ` հայ անվանի դաշնակահար Հայկ Մելիքյանի մասնակցությամբ: Համերգը կազմակերպել էր Հայաստանում Արգենտինայի դեսպանատունը`ՀՀ Մշակությի նախարարության հետ համագործակցությամբ` 1900+ նախագծի շրջանակներում, որի նպատակն է հայ ունկնդրին ներկայացնել աշխարհի տարբեր երկրների 20-րդ դարի և ժամանակակից դաշնամուրային երաժշտության ակնառու կոմպոզիտորների ստեղծագործություններ:

Համերգի ծրագիրը ներառում էր արգենտինացի նշանավոր կոմպոզիտորներ Ալբերտո Խինասթերայի, Կարլոս Գուաստավինոյի, Խուան Խոսե Կաստրոյի, Արիել Ռամիրեսի, ինչպես նաև ժամանակակիցներ՝ Սիլվինա Միլշտեյնի, Ալեսսանդրո Սիվիլոտիի ստեղծագործությունները:

Դեսպան Գոնզալո Ուրրիոլաբեիտիան, բացելով համերգն, ընգծեց, որ ընտրված ստեղծագործությունները շատ ներկայացուցչական են եւ իրապես արտացոլում են արգենտինական XX դարը`հավելելով, որ համերգը հնարավորություն կտա ունկնդրելու արգենտինական ժողովրդական հչյունները ժամանակակից մեկնաբանությամբ:

Post date: 16/03/2017