Ապրիլի 28-ին Կառավարության նստավայրում դեսպան Գոնզալո Ուրրիոլաբեիտիային ընդունեց ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը:
Զրուցակիցներն ընդգծեցին երկու երկրների միջեւ առկա բարձր մակարդակի հարաբերություններն ու երկու ժողովուրդների միջեւ պատմական բարեկամական կապերը` համաձայնության գալով խորացնել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի օրակարգը:
Բացի այդ, կողմերը երկխոսեցին երկկողմ առևտրաշրջանառությունը խթանելու շուրջ` մասնավորապես անդրադառնալով այդ նպատակով առևտրատնտեսական, գործարար եւ ներդրումային համաժողովներ կազմակերպելու հնարավորություններին:
Դեսպան Գոնզալո Ուրրիոլաբեիտիան վարչապետին ներկայացրեց Կառավարության մի շարք ճյուղերի հետ իրականացվող աշխատանքը, ինչպիսին են գյուղատնտեսությունը, կրթությունը, արդարադատությունը, մշակույթն ու զբոսաշրջությունը, ինչպես նաև մասնավոր սեկտորի, հատկապես` արգենտինահայ համայնքի հետ իրականացվող աշխատանքները: