|
REGRESAR

Հանդիպում ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ

Մայիսի 4-ին դեսպան Գոնզալո Ուրրիոլաբեիտիային ընդունեց ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը:

Կողմերն ընդգծեցին Հայաստանի և Արգենտինայի միջև երկկողմ հարաբերությունների բարձր մակարդակն ու անդրադարձան տարբեր ոլորտներում համագործակցության ընդլայնմանը, մասնավորապես` առևտրի ու կրթության ոլորտներում փոխգործակցությանը:

Բացի այդ, զրուցակիցները մտքեր փոխանակեցին հայաստանյան քաղաքական իրավիճակի շուրջ: Դեսպանն արժևորեց նախագահի դերակատարությունն այս հարցում` ընդգծելով քաղաքական դերակատարների միջև փոխզիջումային երկխոսության հաստատմանն ուղղված նրա շարունակական ջանքերը:

Դեսպանը ներկայացրեց Արգենտինայի դեսպանության կողմից ներկայումս իրականացվող, ինչպես նաև մոտ ապագայում նախատեսված  միջոցառումներն ու ծրագրերը, մասնավորապես` գյուղատնտեսական համագործակցության, իսպաներեն լեզվի ուսուցման, արգենտինական արտադրանքների կոմերցիոն խթանման ոլորտում:

Նախագահ Սարգսյանը շնորհակալություն հայտնեց դեսպանին հայկական համայնքի նկատմամբ Արգենտինայի կառավարության առանձնահատուկ վերաբերմունքի համար` հույս հայտնելով, որ երկկողմ հարաբերությունները կշարունակեն զարգանալ բոլոր ոլորտներում, հատկապես` տնտեսության բնագավառում:

Post date: 04/05/2018