Հուլիսի 10-ին դեսպան Գոնզալո Ուրրիոլաբեիտիան հանդիպեց ՀՀ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանի հետ:
Զրուցակիցները խոսեցին Հայաստանի և Արգենտինայի միջև բարեկամական հարաբերություններից, որից հետո դեսպան Ուրրիոլաբեիտիան ներկայացրեց տարբեր ոլորտներում Դեսպանության նախագծերն ու գործունեությունը:
Այնուհետև կողմերը երկխոսեցին քաղավիացիայի ոլորտում համագործակցության հեռանկարների շուրջ` առանձնահատուկ ուշադրություն դարձնելով ավիացիոն ռադարների շուրջ համագործակցության հնարավորությանը:

