|
REGRESAR

Արգենտինայի Հանրապետության Անկախության հռչակման 203-ամյակին նվիրված արարողություն Երևանում

Հուլիսի 9-ին Երևանում տեղի ունեցավ Արգենտինայի Հանրապետության Անկախության հռչակման 203-ամյակին նվիրված արարողությունը:

Միջոցառմանը ներկա էին տեղի Կառավարության անդամներ, դեսպաններ, մշակույթի ու մամուլի նշանավոր գործիչներ, Հայաստանում բնակվող արգենտինացիներ:

Իր ելույթի ընթացքում դեսպան Գոնզալո Ուրրիոլաբեիտիան ընդգծեց«Անկախության հռչակագրերը չեն ավարտվում միայն դրանք ստորագրելու օրը: Անկախության հռչակագրերն ունեն շատ խորը նշանակություն, որովհետև արտացոլում են բոլոր սերունդների հանձնառությունը, հանձնառությունն առ ազատություն և ինքնություն, արտացոլում են առավել լավ պետություն կառուցելու բոլոր արգենտինացիների  հանձնառությունը, որտեղ բոլորս ունենք առավել մեծ հայրենիք ու երջանիկ ժողովուրդ ունենալու համար մեր դերերը: Այդպես մենք մեր հերթին  իրագործում ենք հայ ու արգենտինացի ժողովուրդներին միավորելու մեր հանձնառությունը: Որպես Հայաստանում ապրող արգենտինացիներ` մենք հպարտ ենք այս բարեկամությամբ, որը մեզ եղբայրացնում է ու ավելի լավը դարձնում: Եվ հուսով ենք, որ մեր երկրներն այս կապի շնորհիվ ամեն անգամ կդարձնենք առավել ուժեղ ու անկախ»:

   

Post date: 11/07/2019