|
REGRESAR

Արգենտինական տանգոյի շաբաթ 2019

Արգենտինական տանգոյի կիրքը վերադառնում է Երևան: Հայաստանում Արգենտինայի դեսպանությունը, ՀԲԸՄ Հայաստանի հետ միասին երրորդ տարին անընդմեջ կազմակերպում է «Արգենտինական տանգոյի շաբաթը»` բերելով Երևան արգենտինական տանգոյի լավագույն ավանդույթները, էսթետիկան ու կիրքը:

Տանգոյի շաբաթը, որը կկայանա հոկտեմբերի 7-12-ը, ներառում է տանգոյի մեծ շոու, վարպետության  դասեր, տանգոյի մասին ֆիլմերի ցուցադրություններ ու բանախոսություններ: Շաբաթվա միջոցառումներին իրենց մասնակցությունն են ունենալու հայտնի պարողներ Խուլիո Սաավեդրան և Տեկլա Գոգրիչիանին:

Ներկայացնում ենք շաբաթվա ընթացքում կայանալիք միջոցառումների ցանկը:

Հոկտեմբերի 7, ժամը 12:00, Վ. Բրյուսովի անվան համալսարանի «Արգենտինական կենտրոն», «Տանգոյի մասին բանախոսություն»: Որպես այս տարվա նորույթ` Բրյուսովի անվան լեզվահասարակագիտական համալսարանի ուսանողներին համար կներկայացվի տանգոյի մասին բանախոսություն:

Հոկտեմբերի 8, 19:00, ՀԲԸՄ Հայաստան, "Master class և milonga" Երևանի տանգոյի դպրոցների աշակերտների համար, որը բաց կլինի նաև բոլոր ցանկացողների համար: Վարպետության դասը կվարեն տեղի տանգոյի ուսուցիչները:

Հոկտեմբերի 9-ին, 19:00, ՀԲԸՄ Հայաստան – տանգոյի մասին ֆիլմի ցուցադրություն (մուտքն ազատ է և անվճար):

Հոկտեմբերի 11, 19:00, ՀԲԸՄ Հայաստան - “Master-class”. Կանցկացվի վարպետության դաս, որը կվարեն տանգոյի պրոֆեսիոնալ պարողներ: Մուտքը կամավոր հանգանակությամբ է (սկսած 1000 դրամից), որից ստացված գումարը կնվիրաբերվի Երևանի «Արգենտինայի Հանրապետություն» դպրոցին: Երեկոյի ընթացքում կմատուցվեն արգենտինական գինիներ ու ուտեստներ:

Հոկտեմբերի 12, 15:00, Հյուսիսային պողոտա- Տանգո-ներկայացում մեծ շոու, որը կպատմի արգենտինացու և ներգաղթյալ հայ աղջկա սիրո պատմություն: Շոուին կհաջորդի վարպետության բաց դաս, որի միջոցով ներկաները կսովորեն պարել տանգո:

Post date: 01/10/2019