|
REGRESAR

Հայաստանում առաջին անգամ արգենտինական տեխնոլոգիայով սեմնացան մեքենա գործարկվեց

Պատմական օր Հայաստանի և Արգենտինայի միջև առևտրային հարաբերություններում: Հոկտեմբերի 10-ին, դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Միգել Չիլինգիրեանը և դեսպանության աշխատակիցներն ուղեկցեցին INDECAR ընկերության ներկայացուցիչներին` Մատիաս Բասուալդոյի, Սերգեյ Խլանի և Աուգուստո Գոլդսուորթի գլխավորությամբ, Հայաստանում առաջին անգամ արգենտինական տեխնոլոգիայով սեմնացան մեքենան գործարկելու համար:

Շնորհակալություն ենք հայտնում մեքենայի գնորդ “Kanach Energia LLC” ընկերության ներկայացուցիչ Արթուր Գրիգորյանին, որը Լոռիի և այլ մարզերի մի շարք գյուղատնտեսների հրավիրել էր մասնակցելու INDECAR-ի ներկայացուցիչների կողմից սերմնացանի գործառույթները բացատրելու և ցուցադրելու միջոցառմանը: Ներկա նաև Հայաստանի ազգային ագրարային համալսարանի դասախոսներ, ինչպես նաև ներկայացուցիչ Հայ-արգենտինական առևտրային պալատից։

Post date: 15/10/2019