|
REGRESAR

Երևանում տրվեց երկրորդ կարծիք առողջապահական ծրագրի մեկնարկը

Նոյեմբերի 20-ին Հայաստանում Արգենտինայի դեսպանատանը կայացավ Արգենտինայի  մանկական հեղինակավոր Գարրահան հիվանդանոցի, հայաստանյան  «Արաբկիր» բժշկական  համալիր – երեխաների  և դեռահասների առողջության ինստիտուտի, «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի  և «FIDEC Armenia» հիմնադրամի միջև եռակողմ համաձայնագրերի ստորագրման արարողություն, որով տրվեց «Երկրորդ կարծիք» առողջապահական ծրագրի մեկնարկը:

Ծրագիրը հնարավորություն կտա հիշյալ հաստատությոնների միջև ապահովել հեռահար մասնագիտական խորհրդատվություն, հատուկ դեպքերի վերլուծություն և փորձի ու տեղեկատվության փոխանակում:

Միջոցառմանը ներկա էին Դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Միգել Արթին Չիլինգիրյանը, Գարրահան մանկական հիվանդանոցի նախագահ, բշիժկ Կառլոս Կամբուրյանը,   «Արաբկիր» բժշկական համալիր – երեխաների  և դեռահասների առողջության ինստիտուտի գիտական ղեկավար Արա Բաբլոյանը, «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի տնօրեն Նիկոլայ Դալլաքյանը, ՖԱՅԴԵՔ Արմենիա հիմնադրամի տնօրեն Նարինե Հայրապետյանը, ինչպես նաև ոլորտի այլ ներկայացուցիչներ:

Միջոցառման ժամանակ Դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Միգել Չիլինգիրյանը նշեց, որ համագործակցության այս համաձայնագիրը կարևոր քայլ է առողջապահության ոլորտում երկու երկրների միջև փոխհարաբերություններում, հատկապես փորձի և տեղեկատվության փոխանակման առումով` վստահություն հայտնելով, որ ծրագիրը լավ արդյունք կունենա հաշվի առնելով այն փաստը, որ դրանում ներգրավված են առողջապահության ոլորտում չորս հեղինակավոր հաստատություններ:

   

Post date: 21/11/2019