|
REGRESAR

ԼԳԲՏԻ մարդկանց իրավունքները մարդու իրավունքներ են և մարդու իրավունքները ԼԳԲՏԻ մարդկանց իրավունքներ են

Մայիսի 17-ին նշվող հոմոֆոբիայի, տրանսֆոբիայի և բիֆոբիայի դեմ պայքարի միջազգային օրվա կապակցությամբ, Հայաստանում Արգենտինայի Հանրապետության դեսպանությունն ամրագրում է մարդու իրավունքների նկատմամբ իր հանձնառությունը` վերահաստատելով բոլոր մարդկանց իրավահավասարությունն ու արժանապատվությունը, ինչպես նաև ամեն տեսակի խտրականության դեմ պայքարը:

Այս տարի Արգենտինայում կնշվի Քաղաքացիական ամուսնության մասին 26.618 օրենքի ընդունման տասը տարին, որը հայտնի է որպես Հավասար ամուսնության մասին օրենք: 2010թ. հուլիսի 15-ին Արգենտինան դարձավ Լատինական Ամերիկայի առաջին երկիրը, որը ճանաչեց նույնասեռ անձանց ամուսնության իրավունքը:

Բացի այդ, մայիսի 9-ին Արգենտինայում նշվեց Գենդերային նույնականացման մասին օրենքի ընդունումը, որն ընդգծում է, որ այս օրենքն առաջինն է ողջ Լատինական Ամերիկայում:

Արգենտինայի դեսպանությունը բարձրացնում է ծիածան դրոշը՝ ի համերաշխություն քաղաքացիական հասարակության այն կազմակերպությունների, որոնք ամբողջ աշխարհում աշխատում են ի շահ ԼԳԲՏԻ անձանց հիմնարար իրավունքների, որպեսզի նրանք ապրեն արժանապատիվ՝ հավասարության ու ազատության մեջ:

Post date: 03/07/2020