Սիրով տեղեկացնում ենք Programa Sur թարգմանությունների աջակցման ծրագրի 2020թ. վերսկսման մասին:
Մինչ օրս Programa Sur-ը տրամադրել է 1,472 դրամաշնորհ 46 լեզուներով թարգմանված աշխատանքների համար, որոնց հրատարակումը ներառում է հինգ մայրցամաքների 51 երկիր:
Հայաստանում թարգմանվել են արգենտինացի հայտնի գրողների 14 գործեր, ինչպիսիք են Խուլիո Կորտասարը, Ռոբերտո Արլտը և Խորխե Լուիս Բորխեսը:
Հայտերն ընդունվում են մինչև սույն թվականի սեպտեմբերի 30-ը, իսկ հաստատված ստեղծագործությունները պետք է հրատարակվեն մինչև 2021թ. նոյեմբերի 30-ը:
Հայտերը պետք է ներկայացվեն համաձայն հստակ կանոնակարգի ու ձևերի, որոնք առկա են Programa Sur-ի պաշտոնական էջում` http://programa-sur.mrecic.gov.ar:
Մանրամասների համար դիմել Հայաստանում Արգենտինայի դեսպանատուն` Սայաթ-Նովա 32, Հեռ: 576451, cultural_earme@mrecic.gov.ar: