Հունիսի 12-ին Դեսպանության Գործերի ժամանակավոր հավատարմատար Միգել Չիլինգիրեանը դեսպանատան աշխատակիցներ Արուսյակ Սարգսյանին, Անի Չիլինգարյանին, Ասատուր Գույումջյանին և Վարդուհի Ռոստոմյանին հանձնեց դեսպանատանը նրանց աշխատանքի 10-ամյակին նվիրված հուշանվերներ։ Միգել Չիլինգիրեանն ընդգծեց նրանց նվիրվածությունն ու շնորհակալություն հայտնեց պատրաստակամ աշխատանքի համար։


