|
REGRESAR

Արգենտինայի զբոսաշրջային սանիտարական արարողակարգեր

Հայաստանում Արգենտինայի դեսպանատունը տեղեկացնում է, որ հասանելի են Արգենտինայի զբոսաշրջային սանիտարական արարողակարգերը, որոնք մշակվել են Արգենտինայի Զբոսաշրջության և սպորտի նախարարության կողմից` Արգենտինայի Զբոսաշրջային որակի ինստիտուտի, Զբոսաշրջության Արգենտինական պալատի, Զբոսաշրջության դաշնային խորհրդի հետ համատեղ, և հրապարակվել են Զբոսաշրջության խթանման ազգային ինստիտուտի (INPROTUR) կողմից:

Այս արարողակարգերը ներկայացնում են ուղեցույցներ, որոնց հիմնական նպատակն է ապահովել բոլոր այն զբոսաշրջիկների առողջությունն ու բարեկեցությունը, որոնք կնախընտրեն ճանապարհորդել Արգենտինա և իրականացնել իրենց շրջագայությունը` վստահ լինելով, որ մեր երկիրը ձեռնարկել է անհրաժեշտ բոլոր միջոցները վերջիններիս համար ապահով միջավայր երաշխավորելու համար:

Արարողակարգերը տուրիստական գործակալությունների համար հասանելի են իսպաներեն և անգլերեն լեզուներով, որոնք կարող եք գտնել կից ֆայլերում:

Տուրիստական կացարանների, գաստրոնոմիական հաստատությունների և դահուկային կենտրոնների համար ևս մշակվել են հատուկ արարողակարգեր: Եթե ձեր ընկերությունն առաջարկում է նման ծառայություններ, մանրամասն տեղեկատվություն կարող եք ստանալ դիմելով դեսպանատուն հետևյալ կոնտակտներով. Հեռ: (374) 10 576451/52, էլ. փոստ earme@mrecic.gov.ar:

Post date: 21/08/2020