|
REGRESAR

Վեբինար. «Բազմազանություն և ներառում: Դուրբանի գրեթե 20 տարվա խտրականության դեմ պայքարի շուրջ քննարկումների արդիականացում»

Արգենտինայի Արտաքին գործերի նախարարության կողմից կազմակերպվող Մարդու իրավունքների միջազգային իրավունքի զարգացման վերաբերյալ քննարկումների արդի հարցերի շուրջ վիրտուալ սեմինարների շրջանակներում՝ սույն թվականի սեպտեմբերի 15-ին, Բուենոս Այրեսի ժամանակով 12:00-13:30-ը կկայանա «Բազմազանություն և ներառում: Դուրբանի գրեթե 20 տարվա խտրականության դեմ պայքարի շուրջ քննարկումների արդիականացում» թեմայով վեբինար:

Վեբինարին ողջույնի խոսքով հանդես կգա ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Միշել Բաչելետին: Վեբինարի բանախոսներն են, ի թիվս այլոց, սենատոր, նախկին արտգործ նախարար և Մարդու իրավունքների միջամերիկյան (ՄԻՄՀ) հանձնաժողովի նախկին գործադիր քարտուղար Խորխե Տայանան, ՄԻՄՀ հանձնակատար Խուլիսիա Մանտիլյան, Սեռական կողմնորոշման և գենդերային ինքնության վրա հիմնված բռնությունից և խտրականությունից պաշտպանության ՄԱԿ-ի անկախ փորձագետ Վիկտոր Մադրիգալ-Բորլոզը: Սեմինարը կվարի Խոշտանգումների կանխարգելման ենթահանձնաժողովի արգենտինացի թեկնածու Մարիո Կորիոլանոն:

Գրանցումներն ընդունվում են մինչև 2020 թվականի սեպտեմբերի 14-ը՝ հետևյալ հղումով` https://forms.gle/tQVS35DiAahjk2u48: Մասնակցության տեղերը սահմանափակ են, ուստի առաջնայնությունը կտրվի առավել վաղ գրանցվածներին:

Սեմինարն անցկացվելու է իսպաներեն լեզվով: Անգլերեն համաժամանակյա թարգմանություն չի նախատեսվում:

 

Post date: 11/09/2020