|
REGRESAR

Հանդիպումներ ՀՀ Արտաքին գործերի նախարարության Ամերիկյան երկրների հարցերով և Հյուպատոսական վարչությունների ղեկավարների

Սեպտեմբերի 23-ին Դեսպանության Գործերի ժամանակավոր հավատամատար Լաուրա Ֆրակասսան հանդիպեց ՀՀ Արտաքին գործերի նախարարության Ամերիկյան երկրների վարչության ղեկավար Արմելլա Շաքարյանի և Հյուպատոսական վարչության ղեկավար Արտակ Ավետիսյանի հետ:

Երկու հանդիպումների ընթացքում անդրադարձ կատարվեց երկկողմ հարաբերությունների վերաբերյալ հարցերի և փոխադարձաբար վերահաստատվեց տարբեր ոլորտներում առկա համագործակցությունը շարունակելու պատրաստակամությունը:

Կողմերը մտքեր փոխանակեցին Covid-19 վիրուսի դեմ պայքարում երկու երկրների փորձի և համաճարակի պատճառած գլոբալ մարտահրավերների շուրջ:

Post date: 23/09/2020