Հայաստանում Արգենտինայի դեսպանատնից այսօր նշում ենք Արգենտինայի գինու օրը՝ մեր ինքնության և մեր ազգային էության անբաժանելի մասը:
Արգենտինան Հարավային Ամերիկայի գինեգործական գլխավոր երկիրն է, իսկ համաշխարհային մակարդակով՝ 10 ամենանշանավորներից մեկը, ինչպես նաև աշխարհում առաջին երկիրը, որը հռչակել է գինին որպես իր ազգային ըմպելիք:
Իր բարձր որակով հայտնի արգենտինական գինին կարողացել է հաղթահարել ամենախստապահանջ մասնագետների քննադատությունը` միջազգային շուկաներում դարձնելով «Արգենտինա» ապրանքանիշի տարբերակումը որպես բազմազանության, տարածքային ընդլայնման և մասնավորապես կրքի հոմանիշ: Երկրի ամենանահանրահայտ խաղողի տեսակը մալբեկն է, որը տնկված է ավելի քան 43 հազար հեկտար տարածքում:
Իր գերազանցության շնորհիվ է, որ արգենտինական գինին այսօր հասնում է լավագույն ռեստորանների և լավ գինի վայելել ցանկացողների սեղանին աշխարհի ավելի քան 127 երկրներում, որոնց շարքում ԱՄՆ, Միացյալ Թագավորությունը, Կանադան, Բրազիլիան և Նիդեռլանդները խոշորագույն ներկրողներն են:
Շնորհիվ բարձր դիրքի, որն արգենտինական գինին գրավում է միջազգային շուկաներում՝ գինու արդյունաբերությանը հաջողվել է ստեղծել ավելի քան 106.000 ուղղակի և 280.000 անուղղակի աշխատատեղեր: Դրան գումարվում են ավելի քան 900 գինու գործարանների համար խաղող մատակարարող 17.000 արտադրողներ:
Հայաստանում արգենտինական Մալբեկը կարելի է գտնել երկրի բոլոր սուպերմարկետներում: Ներկայումս վաճառվում են արգենտինական բազմազան տեսակների գինիներ՝ տարբեր գինու գործարաններից, այդ թվում՝ Terrazas-ից, Doña Paula-ից, Don Cristóbal-ից և Bodega del Fin del Mundo-ից: ՀՀ-ում Արգենտինայի դեսպանատան ուսումնասիրությունների համաձայն` 2019-ին Հայաստանում վաճառվել է շուրջ 50.000 ԱՄՆ դոլարի արգենտինական գինի:
Մեր դեսպանությունը մաղթում է, որ մեր գինին շարունակի լինել նախընտրելի մեզ համար սիրելի մարդկանց հյուրընկալելիս՝ լինելով ոչ միայն իր գերազանց որակով առանձնացող արտադրանք, այլև արտացոլելով հյուրասիրության սեղանի կարևորությունը. արժեք, որը կիսում են թե՛ հայերը, թե՛ արգենտինացիները:

