|
REGRESAR

Աստոր Պիացոլայի ծննդյան 100-ամյակ

Աստոր Պիացոլայի ծննդյան 100-ամյակի կապակցությամբ Արգենտինայի արտաքին գործերի նախարարության մշակութային բաժինը և Արգենտինայի ազգային ռադիոն միանում են նրա երաժշտական ժառանգության ազգային և համաշխարհային մեծարմանը:

Նրա ստեղծագործական գործունեության հիմքում, անկասկած, ընկած են երաժշտական ​​ բազմազան ուղղություններ, որոնք,  ձևավորել են նրա երաժշտական արվեստը, և այդ բազմազանությունն էլ հանդիսանում է նրա երաժշտական ​​էկումենիզմի բանալիներից մեկը:

Այդուհանդերձ, Աստոր Պիացոլան արգենտինացի մի երաժիշտ է, որի ստեղծագործություններում արտացոլվում է թե  տանգոյի բնօրինակ լեզուն, թե տանգոյի ծածկագրերի սեփական մեկնաբանությունը՝ միաձուլված իր իսկ ավանդույթներին:

Պիացոլան միշտ համարվել է արգենտինական երաժշտական ​​տանգոյի մեծ նորարար, սակայն չի կտրվել իրականությունից՝ պահպանելով ավանդույթների և վերափոխումների միջև նավարկող լեզվի գեղագիտական շարժունակության հիմքը:

Սակայն տանգոյի հայրենիքից հասնելով իր երաժշտության համաշխարհային ճանաչմանը՝ Պիացոլան դառնում է երաժշտական ​​լեզվի արտոնյալ ներկայացուցիչ, ինչի արդյունքում նրա ստեղծագործությունները լսում են աշխարհի ցանկացած կետում՝ իր վրա վերցնելով տարբեր երաժշտական ուղղություններ ներկայացնելու պատասխանատվությունը:

Միանում ենք մեծն երաժշտի մեծարմանը` ներկայացնելով մեր երկրի տարբեր նահանգների արգենտինացի երաժիշտների ավելի քան հարյուր կատարումներից բաղկացած հավաքածուն:

Հուսով ենք, որ այս հավաքածուն միշտ կհամալրվի և կհարստացվի Արգենտինայի և աշխարհի երաժշտական համայնքի կողմից:

Խուան Ֆալու

Մշակութային բաժնի ղեկավար

Արգենտինայի Հանրապետության արտաքին գործերի, միջազգային առևտրի և պաշտամունքի նախարարություն

Արգենտինացի արտիստների կատարումները հասանելի են հետևյալ հղումով՝

https://www.youtube.com/playlist?list=PL5ixRLlNR4COlLSIEKzAxdk1fveAO_oJG

Post date: 11/03/2021