|
REGRESAR

Այցելություն Երևանի Արգենտինայի Հանրապետության դպրոց

Դեսպան Մարիանո Վերգարան և դեսպանության քարտուղար Լաուրա Ֆրակասսան հանդիպում ունեցան դպրոցի տնօրենի և ղեկավար կազմի հետ, որի ընթացքում ներկայացվեց «Պապոյան հրատարակչության» կողմից տպագրված քառալեզու (անգլերեն, իսպաներեն, ռուսերեն և հայերեն) բառարան:

Զրուցակիցներն անդրադարձան Արգենտինայի Հանրապետության դպրոցի և Արգենտինայի հայկական դպրոցների միջև համագործակցության տարբեր հարցերի, ինչպես նաև քննարկեցին իսպաներենի ուսուցման համար նախատեսված դասագրքեր և դպրոցական պարագաներ ձեռք բերելու հնարավորություններին:

Դեսպանության անձնակազմը նաև ներկա գտնվեց իսպաներենի դասի, որի ընթացքում աշակերտները տարբեր հարցեր ուղեցին Արգենտինայի մշակույթի, պատմության և սպորտի մասին:

   

Post date: 13/05/2021