|
REGRESAR

Հայաստանում CELU-ի քննության նոր ամսաթիվ

Տեղեկացնում ենք, որ CELU-ի  հաջորդ քննությունը, որը անց կկացվի հեռավար, կկայանա հուլիսի 2-ին (գրավոր) և հուլիսի 7-ին և 8-ին (բանավոր): Գրանցվելու և քննությունը հանձնելու մանրամասները ստորև՝

1) Գրանցման ժամկետ՝ գրանցվել հնարավոր է մայիսի 17-ից մինչև հունիսի 11-ը: Այս ընթացքում գրանցման պորտալը և ձևաթուղթը կլինեն հասանելի: Ինչպես նախկինում, առցանց ձևաթուղթը լրացնելուց հետո կստանաք վճարը կատարելու մասին տեղեկատվությունը: Վճարը պետք է կատարել մինչև հունիսի 18:

2) CELU վճարը կատարվում է բացառապես Paypal համակարգի միջոցով: Հայաստանի համար այն կազմում է 19.000 դրամ:

3) Քննության անցկացումը՝ քննությունը անց է կացվում Moodle հարթակի միջոցով, որին մասնակիցները պետք է միանան իրենց անձնական համակարգիչներից: Քննությունը հանձնելու համար ԱՆՀՐԱԺԵՇՏ ՉԷ գնալ համալսարան:

4) CELU հավաստագիր՝ CELU քննության հավաստագիրը նույնպես կլինի թվային և հասանելի կլինի մասնակցի հարթակում: 
 

CELU -ն (իսպաներեն լեզվի և օգտագործման սերտիֆիկատը) Արգենտինայի ազգային համալսարանների կոնսորցիումի կողմից առաջարկվող իսպաներենի` որպես օտար լեզվի իմացությունը հավաստող միջազգային վկայագիր է (www.celu.edu.ar):

Մանրամասն տեղեկությունների համար կարող եք զանգահարել`
Հայաստանում Արգենտինայի դեսպանություն` հեռ.` 576451 (108)
Վ.Բրյուսովի անվան պետական համալսարան` հեռ.` (091) 412859:

Post date: 21/05/2021