|
REGRESAR

Դեսպան Մարիանո Վերգարայի հանդիպումը ՀՀ Ազգային ժողովի նախագահի հետ

Այսօր՝ մայիսի 26-ին, Հայաստանում Արգենտինայի դեսպան Մարիանո Վերգարան հանդիպեց ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի հետ:

Դեսպանն ընդգծեց մայիսյան այս շաբաթվա ընթացքում մեր երկու երկրների ազգային տոները նշելու համընկնումը՝ նշելով, որ երեկ՝ մայիսի 25-ին, Արգենտինայում նշվեց Մայիսյան հեղափոխության 211-ամյակը, իսկ արդեն ուրբաթ՝ մայիսի 28-ին, Հայաստանում կնշվի Առաջին Հանրապետության օրը:

Զրուցակիցները դրական գնահատեցին երկու երկրների միջև հարաբերությունների բարձր մակարդակը` ընդգծելով համատեղ համագործակցության կարևորությունը, որը կշարունակի ամրապնդել մեր ժողովուրդների պատմական կապերը` հաշվի առնելով հատկապես Արգենտինայում հայկական սփյուռքի կարևորությունը՝ որպես երիտասարդ այս հանրապետության ներկայիս ձևավորման համար կենսական գործոն:

Նրանք նաև կարևորեցին օրենսդիր մարմինների միջև համագործակցությունը և միջխորհրդարանական կապերի ակտիվացման կարևորությունը, մասնավորապես ՝ բարեկամական խմբերի միջոցով:

ՀՀ Ազգային ժողովի նախագահը խոսեց Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողություններից հետո ստեղծված հետպատերազմյան իրավիճակի մասին, ինչպես նաև ընդգծեց տարբեր հումանիտար հարցերի հրատապ լուծման կարևորությունը: Դեսպան Վերգարան իր հերթին նշեց, որ Արգենտինան հետևում է հետպատերազմյան իրադարձություններին և միևնույն ժամանակ վերահաստատեց Մալվինյան կղզիների հարցի կարևորությունը` ներկայացնելով Արգենտինայի դիրքորոշումը և վերահաստատելով Մալվինյան կղզիները դիվանագիտական բանակցությունների միջոցով վերականգնելու անսասան վճռականությունը:

Վերջում դեսպան Մարիանո Վերգարան Հայաստանի խորհրդարանի նախագահին փոխանցեց Արգենտինայի Հանրապետության Նախագահ Ալբերտո Ֆերնանդեսի և Արտաքին գործերի նախարար Ֆելիպե Սոլայի եղբայրական ուղերձները`ուղղված հայ ժողովրդին՝ Հանուն ժողովուրդների միջև հանդուրժողականության ու հարգանքի գործողության օրվա առիթվ՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության:

  

Post date: 26/05/2021