|
REGRESAR

Այցելություն Վ.Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարան

Հունիսի 2-ին դեսպան Մարիանո Վերգարան և իր աշխատանքային թիմն այցելեցին Վ.Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարան, որտեղ հանդիպում ունեցան համալսարանի ռեկտոր Կարինե Հարությունյանի հետ:

Զրուցակիցները խոսեցին դեսպանության կողմից համալսարանում իրականացվող համատեղ ծրագրերի, CELU քննության և համագործակցության նոր նախագծերի մասին, որոնք լեզվի միջոցով միավորում են Արգենտինան և Հայաստանը:

Դեսպանը և ռեկտորն անդրադարձան Բուենոս Այրեսի համալսարանի փիլիսոփայության և լեզվի ֆակուլտետի լեզուների լաբորատորիայի և Բրյուսովի անվան համալսարանի միջև համագործակցության նախագծի շրջանակներում իրականացվող կրթական առաքելության բարեհաջող ավարտին, որի շնորհիվ հայ և արգենտինացի դասախոսները համատեղ մշակեցին իսպաներենի՝ որպես օտար լեզվի ուսուցման ձեռնարկներ՝ ադապտացված դեպի հայկական մշակույթը: Այս նախագիծն իրականացվել է Արգենտինայի Արտաքին գործերի նախարարության նախաձառեռնած միջազգային երկկողմ համագործակցության շրջանակներում` Հարավ- Հարավ և Եռակողմ համագործակցության ագենտինական հիմնադրամի (Fo.Ar) միջոցով

Դեսպան Վերգարան այցելեց նաև համալսարանում գործող «Արգենտինական կենտրոն», որտեղ տեղի ունեցավ հանդիպում համալսարանականներին իսպաներեն դասավանդող դասախոսների հետ, որի ընթացքում դեսպանը խոսեց Արգենտինայի կողմից իրականացվող տարբեր մշակութային ծրագրերի, մասնավորապես՝ արգենտինացի գրողների ստեղծագործությունների թարգմանության աջակցության ծրագրի` Programa SUR-ի մասին, ինչպես նաև առաջարկեց նոր նախագիծ՝ ուղղված վերջերս մշակված ուսուցողական ձեռնարկների տպագրման հնարավորություններին՝ ի շահ համալսարանի և հայ ուսանողների:

 

Post date: 03/06/2021