Հուլիսի 17-ին, Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կայացավ Կենսաբանության 33-րդ միջազգային օլիմպիադայի փակման արարողությունը, որին ներկա գտնվեց նաև Հայաստանում Արգենտինայի դեսպան Մարիանո Վերգարան՝ ուղեկցելով արգենտինական պատվիրակությանը։ 64 երկրների մասնակիցներ նվաճեցին ոսկե, արծաթե և բրոնզե մեդալներ։
Շնորհավորում ենք Արգենտինայի պատվիրակությանը՝ ուսանողներին և համակարգողներին, օլիմպիադայում նշանակալից ներկայության, ինչպես նաև ձեռք բերված մեդալների համար։