Այսօր դեսպան Մարիանո Վերգարան և իր թիմը դեսպանատանը հյուրընկալեցին Արգենտինայի և Հայաստանի միջև խորհրդարանական բարեկամության խմբի նախագահ Իշխան Սաղաթելյանին։
Պատգամավորն իր շնորհավորանքները հղեց Արգենտինայի Անկախության տոնի առթիվ, ինչպես նաև վերահաստատեց միջխորհրդարանական կապերի ակտիվացման համար նորացված օրակարգ մշակելու պատրաստակամությունը։
Զրուցակիցները կարևորեցին Արգենտինայում հայկական սփյուռքի նշանակալի դերը՝ վերահաստատելով երկկողմ համագործակցության ակտիվացման համար սփյուռքի մեծ ներուժի օգտագործման կարևորությունը:
Կողմերը նաև քննարկեցին երկու երկրներում առկա խնդիրներն ու տարածաշրջանային ու միջազգային քաղաքական գործընթացները։ Սաղաթելյանն իր դիրքորոշում ներկայացրեց Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի մարտահրավերների և լուծման վերաբերյալ։ Դեսպան Վերգարան, իր հերթին, ներկայացրեց Մալվինյան կղզիների նկատմամբ Արգենտինայի ինքնիշխան պահանջների վերաբերյալ մեր երկրի հիմնական մոտեցումները։ Այս նույն համատեքստում դեսպան Վերգարան Իշխան Սաղաթելյանին հրավիրեց է միանալու Մալվինյան կղզիների հարցով համերաշխության ազգային խմբին։



