Այսօր՝ սեպտեմբերի 15-ին, դեսպանատանը հյուընկալեցինք Բուենոս Այրեսի Մխիթարյան դպրոցի սաներին, ովքեր իրենց ուսումնական ճամփորդության շրջանակներում այս օրերին գտնվում են Հայաստանում։
Հանդիպման ընթացքում դեսպան Մարիանո Վերգարան ապագա շրջանավարտների հետ խոսեց Արգենտինայի և Հայաստանի միջև հարաբերություններից՝ կարևորելով հայկական սփյուռքի նշանակալի դերը մեր երկրում։
Բացի այդ, արգենտինացի աշակերտներին ներկայացվեց դեսպանատան գործունեությունը ինչպես մշակութային, այնպես էլ հյուպատոսական, առևտրատնտեսական և երկկողմ հարաբերությունների ոլորտներում:

