|
REGRESAR

Հանդիպում «ՖԱՅԴԵՔ ԱՐՄԵՆԻԱ» հիմնադրամի ներկայացուցիչների հետ

Ուրբաթ օրը՝ դեկտեմբերի 2-ին, դեսպան Մարիանո Վերգարան Արգենտինայի դեսպանատան տնտեսական, առևտրային և համագործակցության բաժնի աշխատակիցների հետ հանդիպում ունեցավ արգենտինացի անվանի բժիշկ Դանիել Ստամբուլյանի «ՖԱՅԴԵՔ ԱՐՄԵՆԻԱ» հիմնադրամի ներկայացուցիչների՝ հիմնադրամի բժշկական տնօրեն, բժիշկ Պաբլո Էլմասյանի, տնօրեն Նարինե Հայրապետյանի և առողջապահական ծրագրերի ղեկավար Մարիաննա Հակոբյանի հետ։  

Դեսպանատանը կայացած հանդիպման նպատակն էր անդրադառնալ համագործակցության տարբեր նախագծերին, որոնցում իր ներգրավվածությունն ունի  սույն դեսպանությունը, զեկուցել Տավուշի մարզի (Դիտավան և Խաչարձան գյուղեր) համար առաջարկված տարբեր նախաձեռնությունների մասին, որոնցում կարող են իրենց մասնակցությունը ունենալ ինչպես «ՖԱՅԴԵՔ ԱՐՄԵՆԻԱ» հիմնադրամը այնպես էլ՝այլ բարեգործական հաստատություններ:

Ներկայացված այս առաջարկները, ի լրումն իրականացված կամ իրականացվող բազմաթիվ աշխատանքների, երկու երկրների միջև առկա ամուր կապերի ևս մեկ վկայություններ են։

Post date: 02/12/2022