|
REGRESAR

Արգենտինացի գրող և լրագրող Մագդա Թախտաճյանն այցելեց Երևանի պետական ​​համալսարան

Մարտի 2-ին ուղեկցեցինք արգենտինացի գրող և լրագրող Մագդա Թախտաճյանին Երևանի պետական ​​համալսարան, որտեղ  կայացավ հանդիպում համալսարանի ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանի, համալսարանի Ռոմանական լեզուների ամբիոնի վարիչի,  Հասմիկ Բաղդասարյանի և իսպաներեն լեզվի  դասախոսների ու տարբեր ֆակուլտետների, մասանվորապես՝ իսպաներենի բանասիրություն ուսումնասիրող ուսանողների հետ:

«Չարենցի» անվան գլխավոր դահլիճում մեծ լսարանի առջև գրողը ներկայացրեց վերջերս հայերեն թարգմանված իր «Ռոջավա» վեպը,  այնուհետև՝ զրուցեց ուսանողների հետ իր ստեղծագործության հիմնական թեմաների շուրջ, որոնք արծարծում են քաղաքական և սոցիալական այսնպիսի ասպեկտներ, ինչպիսիք են գենդերային հավասարությունը, կանանց դերը հասարակության մեջ և հարգանքը էթնիկ խմբերի և կրոնների նկատմամբ, ինչպես նաև պատմական հիշողությունները, ընտանիքը և փոքրամասնությունների ավանդույթներն ու մշակութային ժառանգությունը պահպանելու արժեքները:

Մագդա Թախտաճյանը ներկայացրեց է նաև իր մյուս գրքերը, որոնցից են "Nomeolvides, Armenuhi", "La Historia de mi Abuela Armenia" վեպերը, որոնք պատմում են իր իսկ ընտանիքի մասին՝ անդրադառնալով հայկական խոհանոցին, հայ կնոջ մտածելակերպին և կանանց պայքարին. ասպեկտներ, որոնք բնութագրում են նրա ստեղծագործությունների հերոսներին: Հեղինակը խոսեց նաև տանգոյի, իր ծննդավայր  Բուենոս Այրեսի արվարձանների և այդ քաղաքի հանդեպ իր սիրո մասին:

Երիտասարդ ու մեծամասամաբ կանանցից բաղկացած լսարանի առջև արգենտինացի գրողը, ով դեռ լավագույնս չի տիրապետում հայերենին, արտահայտվելով իսպաներենով գրավեց ավելի քան 200 ուսանողների և դասախոսների ուշադրությունը՝ ստիպելով բոլոր ներկաներին արտասվել՝ կիսվելով իր մանկության, ծնողների և տատիկ-պապիկների մասին հիշողություններով:

Արգենտինայում «Penguin Random House» հրատարակչությունն անմիջապես հետաքրքրվեց նրա չորս վեպերի հրատարակմամբ, իսկ Հայաստանում  New Mag հրատարակչությունը որոշեց թարգմանել «Ռոջավան» հայերեն լեզվով՝ Արգենտինայում առաջին անգամ տպագրվելուց մի քանի օր անց։

Անկասկած, նրա ստեղծագործությունները հավակնում են դառնալ բեսթսելլեր նաև Հայաստանոմ և, հավանաբար, ամբողջ աշխարհում՝  գրավելով ոչ միայն Հայոց ցեղասպանության զոհերի սերունդներին, այլև ընթերցողներին, որոնք արդեն իսկ ծանոթ են «Clarín» թերթի նախկին լրագրողի, իսկ  ներկայումս լայն ճանաչում ունեցող հեղինակի նախորդ ստեղծագործություններին:

Post date: 20/03/2023