|
REGRESAR

Արգենտինացի խորհրդարանականների հանդիպումը ՀՀ Ազգային ժողովի նախագահի և Խորհրդարանական Բարեկամության խմբի հետ. «Հայկական Բուենոս Այրես» գրքի շնորհանդես

Հագեցած օրակարգով շարունակվում են խորհրդարանական այցով Հայաստանում գտնվող արգենտինացի օրենսդիրների հանդիպումները։ Այսօր՝ մայիսի 31-ին, տեղի ունեցավ հանդիպում ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի հետ։

Հանդիպման ընթացքում վերլուծվեցին երկու խորհրդարանների դերը և նրանց նշանակությունը խորհրդարանական դիվանագիտության մեջ, ինչպես նաև խորհրդարանական բարեկամության խմբերի գործունեությունը երկկողմ հարաբերությունների զարգացման համատեքստում։ Երկուստեք կարևորվեց երկկողմ այցերի շարունակականությունը, որոնք հանգեցնում են համագործակցության տարբեր ոլորտներում կապերի ամրապնդմանը։

Ավելի ուշ կայացավ հանդիպում Արգենտինայի և Հայաստանի միջև խորհրդարանական բարեկամության խմբի անդամների հետ՝ նշված մարմնի ղեկավար, պատգամավոր Իշխան Սաղաթելյանի նախագահությամբ։ Բացի խորհրդարանական կապերի ամրապնդումից՝ քննարկվեցին նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տարբեր ոլորտներում համագործակցության ներուժին առնչվող հարցեր, հատկապես՝ մշակույթի, կրթության, զբոսաշրջության, տնտեսության և առևտրի ոլորտներում:

Այսօր առավոտյան ՀՀ Արտաքին գործերի նախարարության շենքում արգենտինացի խորհրդարանականները դեսպան Մարիանո Վերգարայի ուղեկցությամբ ներկա  գտնվեցին Ռուբեն Մոզյանի խմբագրած «Հայկական Բուենոս Այրես» գրքի շնորհանդեսին։

Գիրքը, որը ներառում է լուսանկարիչ Դավիթ Հակոբյանի գեղեցիկ լուսանկարները, ներկայացնում է Արգենտինայի մայրաքաղաքում հայկական ներկայության բազմաթիվ վայրերը, այդ թվում՝ Արգենտինայի հայ համայնքի սոցիալական, սպորտային, կրոնական և կրթական կենտրոնները, ինչպես նաև բազմաթիվ հուշարձաններ, փողոցներ և հրապարակներ՝ նվիրված Հայաստանին և նրա մշակույթին։

 

   

 

   

 

Post date: 01/06/2023