Հոկտեմբերի 3-ին դեսպան Մարիանո Վերգարան և հյուպատոս Խուան Բաուտիստա Սկարտասկինին այցելեցին Սյունիքի մարզի Գորիս քաղաք՝ անմիջապես տեղում ծանոթանալու հումանիտար ճգնաժամին։ Հանդիպել են տեղական իշխանություններին և մարդասիրական հաստատություններին, ինչպիսիք են Գորիսի քաղաքապետարանը, Սյունիքի մարզպետարանը, տարածքում աշխատող հասարակական կազմակերպությունները և այլն։
Նրանք օգնություն են ցուցաբերել նաև Արգենտինայի մի քաղաքացու, ով եղել է Լեռնային Ղարաբաղից Հայաստանի Հանրապետություն տեղահանված ավելի քան 100.000 մարդականց մեջ։
Այցի նպատակն է վերլուծել միջազգային համագործակցության և մարդասիրական օգնության Արգենտինական գործակալության ՝ «Սպիտակ սաղավարտների» կողմից առաջարկվող մարդասիրական օգնության այլընտրանքային տարբերակները ուղղված Հայաստանում հումանիտար արտակարգ իրավիճակի մեղմացմանը: