Երեկ՝ հոկտեմբերի 11-ին, դեսպան Մարիանո Վերգարային ընդունել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ով, չնայած այս օրերին իր վարչակազմի բուռն ակտիվությանը, ցանկանացավ անձամբ հրաժեշտ տալ Արգենտինայի դեսպանին։
Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտոնաթող ղեկավարի առաքելության շուրջ երեք տարիների առանցքային գործունեությունը՝ ի թիվս այլ հարցերի, կարևորվել է մեր երկրի աջակցությունը ներկայիս հումանիտար ճգնաժամի շրջանակներում Լեռնային Ղարաբաղից տեղահանվածների նկատմամբ, դեսպանատան անձնակազմի այցը Գորիս, Սյունիք, փախստականների էպիկենտրոն, որտեղ հավաքվել են ցուցմունքներ նրանցից, ովքեր կարողացել են փախչել, նաև օգնություն է ցուցաբերվել Արգենտինայի մի քաղաքացու։
Առանձնահատուկ ուշադրության է արժանացել «Սպիտակ սաղավարտների» առաքելության շրջանակներում Հայաստան 20 տոննա մարդասիրական օգնությունով ինքնաթիռ ուղարկելու մասին լուրը, որը Արգենտինայի հայ համայնքի, Բուենոս Այրեսում Հայաստանի դեսպանության և Արգենտինայի ԱԳՆ-ի արդյունավետ ու հաջող համագործակցության ևս մեկ օրինակ է։
Եվ այս ամենով եզրափակվում է դեսպան Վերգարայի գրեթե երեք տարվա աշխատանքը, որի ընթացքում նա ձգտում էր ամրապնդել երկկողմ կապը երկու ազգերի միջև, տեսանելի դարձնել ազգային մշակույթը և վերահաստատել Արգենտինայի Հանրապետության դիրքորոշումը աշխարհի բոլոր ժողովուրդների մարդու իրավունքների պաշտպանության հարցում, սահմանված Ազգային Սահմանադրությամբ։


