|
REGRESAR

Գործերի ժամանակավոր հավատարմատար Խուան Բ. Սկարտասցինի դել Ռիոն մարդասիրական աշխատանքները աջակցելու նպատակով «Սպիտակ սաղավարտներ» առաքելության հետ այցելեց ՀԲԸՄ Կարապետյան կենտրոն, որտեղ սնունդ է պատրաստվել Լեռնային Ղարաբաղից տեղահանված բնակչության համար

Հոկտեմբերի 31-ին գործերի ժամանակավոր հավատարմատար Խուան Բ. Սկարտասցինի դել Ռիոն մարդասիրական աշխատանքները աջակցելու նպատակով Հայաստան ուղարկված «Սպիտակ սաղավարտներ» առաքելության մի մասի հետ այցելեց ՀԲԸՄ Կարապետյան կենտրոն, որտեղ սնունդ է պատրաստվել Լեռնային Ղարաբաղից տեղահանված բնակչության համար։

Այնտեղ դեսպանատան աշխատակիցների, Բուենոս Այրեսի ՀԲԸՄ-ի և աշխարհի այլ ձեռնարկությունների կամավորների, ինչպես նաև արգենտինացի կամավորների և «World Central Kitchen» մարդասիրական ՀԿ-ի աշխատակիցների հետ միասին պատրաստեցին սնունդ, և բաժանվեց Երևանի տարբեր շրջաններ, որտեղ ապաստան է գտել Լեռնային Ղարաբաղի տեղահանված բնակչությունը։

Առիթը պատճառ հանդիսացավ կարճատև հանդիպման Հայաստանի ՀԲԸՄ ղեկավարների, այդ թվում՝ Վասկեն Յակուբյանի, «World Central Kitchen»-ի, ինչպես նաև Սփյուռքի հանձնակատար Զարեհ Սինանյանի հետ, ով հատուկ շեշտադրեց Արգենտինայի հայ համայնքի կողմից ձեռնարկված արտակարգ աշխատանքը՝ հավաքելու, դասակարգելու և փաթեթավորելու ավելի քան 11 տոննա մարդասիրական օգնություն, որն ուղարկվել է անցյալ շաբաթ՝ հանդիսանալով Արգենտինայի ԱԳՆ «Սպիտակ սաղավարտների» կողմից ուղարկված ամենամեծ բեռը։

   

Post date: 02/11/2023