Նոյեմբերի 1-ին գործերի ժամանակավոր հավատարմատար Խուան Բ. Սկարտասցինի դել Ռիոն «Սպիտակ սաղավարտներ» մարդասիրական առաքելության հետ համատեղ հանդիպում ունեցավ ՀՀ ՆԳՆ գլխավոր քարտուղար Արա Ֆիդանյանի հետ։
Հանդիպմանը քննարկվել է Լեռնային Ղարաբաղից տեղահանված բնակչությանը օգնություն ցուցաբերելու համար, հոկտեմբերի 22-ին Արգենտինայից ուղարկված և Հայաստան ժամանած ավելի քան 11 տոննա մարդասիրական օգնության լոգիտիկ ապահովումը, բաշխումն ու առաքումը։
Դեսպանատան կողմից նշվել է՝ Արգենտինայում հայկական սփյուռքի ջանքերով հավաքագրված ապրանքների բաշխման հարցում հետևողական լինելու կարևորությունը, և երկու կողմերը պարտավորվել են իրականացնել մնացյալ մարդասիրական օգնության համապատասխան բաշխումը և առաքումը։
Քննարկվել է նաև նախկինում Լեռնային Ղարաբաղում բնակվող Արգենտինայի քաղաքացու հետ կապված հետամուտ լինելը, ով դեսպանատան ջանքերով կարողացել է տարհանվել Լեռնային Ղարաբաղից։
Առիթը ծառայեց նաև շնորհակալություն հայտնելու «Սպիտակ սաղավարտներ» կամավորներին՝ Լեռնային Ղարաբաղի հայ ժողովրդի համար այս դժվարին ժամանակներում ցուցաբերած անսահման օգնության համար։
Նկարների հեղինակ` Արազ Հադջիան