Երեկ, Երևանի «Արգենտինյան Հանրապետության» դպրոցից աշակերտների և ուսուցիչների հետ, հեռավար մասնակցել ենք «Երիտասարդները ժողովրդավարական ամուր կապեր են կառուցում» խորագրովԵրևանի «Արգենտինյան Հանրապետության» դպրոցից աշակերտների և ուսուցիչների հետ, հեռավար մասնակցել ենք «Երիտասարդները ժողովրդավարական ամուր կապեր են կառուցում» խորագրով՝ Կորդովա նահանգի խորհրդարանում անցկացված խորհրդարանական սիմուլացիային: Այն անցկացվել է Կորդովա նահանգի «Իպեմ 181» դպրոցի և Կորդովայի հայ համայնքի «Մանուել Բելգրանոյի ինստիտուտի» մասնակցությամբ։
Միջոցառումը սկսվեց երկու երկրների պետական օրհներգերով և դպրոցի տնօրեն Նարինե Ադամյանի խոսքով:
Իր հերթին գործերի ժամանակավոր հավատարմատար Խուան Բ. Սկարտասցինի դել Ռիոն, ով դեսպանատան մշակութային բաժնի աշխատակիցների հետ ներկա էր հանդիպմանը, ողջունեց աշակերտներին և անդրադարձավ երկու ժողովուրդների ընդհանուր արժեքներին՝ ընդգծելով երկու երկրներին միավորող բարեկամությունը, որն ամրապնդվում է նմանատիպ իրադարձություններով։


