Փետրվարի 20-ին գործերի ժամանակավոր հավատարմատար Խուան Բ. Սկարտասցինի դել Ռիոն դեսպանատան առևտրային բաժնի աշխատակից Արմինե Ասացունտովայի հետ հանդիպում ունեցավ ՀՀ Առևտրի պալատի գործադիր տնօրեն Անդրանիկ Ալեքսանյանի հետ։
Հանդիպմանը, բացի Հայաստանում Արգենտինայի Առևտրի պալատի ջանքերը ներկայացնելուց, անդրադարձ եղավ երկկողմ առևտրի ընդլայնման առկա ներուժին` ուշադրություն դարձնելով ոչ միայն առևտրի արգենտինական նոր սցենարին, այլ նաև Հայաստանից առևտրաշրջանառության ընդլայնման հնարավորությունները երրորդ երկրներ։
Պարոն Ալեքսանյանին ներկայացվեցին նաև արգենտինական տարբեր ընկերություններ, որոնք հետաքրքրված են մուտք գործել տեղական և տարածաշրջանային շուկա, որպեսզի գնահատեն տեղական շուկայի լոգիստիկ դժվարությունները հաղթահարելու տարբեր տարբերակները:
Առաջիկա շաբաթներում կքննարկվեն նաև Հայաստանում Արգենտինայի Առևտրի պալատի կողմից կազմակերպվելիք կոնֆերանսի մանրամասները, որին կմասնակցեն տարբեր ընկերություններ, գործարարներ և ձեռներեցներ ինչպես Հայաստանից, այնպես էլ Արգենտինայից, որոնք հետաքրքրված են երկու երկրների առևտրային կապերով:

