|
REGRESAR

¨El Libro¨ հիմնադրամը վերջերս ներկայացրել է գրքի և ընթերցանության խթանման նոր քարոզարշավ

¨El Libro¨ հիմնադրամը վերջերս ներկայացրել է գրքի և ընթերցանության խթանման նոր քարոզարշավ՝ leyendo.arg: Սա համացանցային արշավ է՝ տարբեր ոլորտների գրեթե 200 անձանց վկայություններով, որը ձգտում է պատշաճ կերպով ներկայացնել գիրքն ու ընթերցանությունը:  

¨Eterna Cadencia¨ գրախանութում լրագրողների և խմբագիրների ներկայությամբ ելույթ ունեցան Ալեխանդրո Վակկարոն, Էզեկիել Մարտինեսը և Իգնասիո Իրաոլան: Վերջինս նախագահելու է ¨El Libro¨ հիմնադրամի մշակույթի հանձնաժողովը։

Քարոզարշավը մեկնարկեց օգոստոսի 24-ից՝ ընթերցողի օրվա կապակցությամբ:

 

 

 

 

 

Post date: 31/08/2023