|
REGRESAR

«Էնթերփրայզ Արմենիա» և «Արգենտինական ներդրումների և միջազգային առևտրի գործակալության» միջև փոխըմբռնման հուշագրի ստորագրում

Այսօր տեղի ունեցավ «Էնթերփրայզ Արմենիայի» (ՀՀ ներդրումների խթանման գործակալություն) և Արգենտինայի ներդրումային և միջազգային առևտրի գործակալության միջև փոխըմբռնման հուշագրի ստորագրման արարողություն:

Այս փաստաթղթի ստորագրումը զգալիորեն ամրապնդում է Արգենտինայի դեսպանատան կողմից իրականացվող Հայաստան - Արգենտինա առաջին առևտրային պալատի ստեղծման նախաձեռնությունը:

Փոխըմբռնման այս հուշագիրը նպատակ ունի ամրապնդել երկկողմ առևտրային հարաբերությունները, հստակ լուծումներ տալ երկու երկրների ֆիզիկական անձանց և ընկերություններին, ինչպես նաև խթանել Արգենտինայի և Հայաստանի միջև ներդրումային միջավայրը` ստեղծելով երկու երկրների միջև առևտրային ամուր հարաբերությունների զարգացմանն ուղղված գործնական շրջանակ:

Մենք հաստատակամորեն հավատում ենք արգենտինացիների և հայերի գործարար նախաձեռնությունների խթանմանն ու հստակեցմանն ուղղված ջանքերի կրկնապատկման կարևորությանը, որը կնպաստի արտաքին առևտրի, արդյունաբերության և տեխնոլոգիական համագործակցության ոլորտներում օգտակար գործիքակազմի  աճին:

Post date: 18/08/2021