|
REGRESAR

«Հանրային քաղաքականությունը և մարդու իրավունքների միջազգային իրավունքի առաջընթաց զարգացումը» թեմայով վեբինար

Արգենտինայի Արտաքին գործերի նախարարության կողմից կազմակերպվող Մարդու իրավունքների միջազգային իրավունքի զարգացման վերաբերյալ քննարկումների արդի հարցերի շուրջ վիրտուալ սեմինարների շրջանակներում՝ սույն թվականի հոկտեմբերի 15-ին, Բուենոս Այրեսի ժամանակով 14:00-15:30-ը կկայանա «Հանրային քաղաքականությունը և մարդու իրավունքների միջազգային իրավունքի առաջընթաց զարգացումը» թեմայով վեբինար:

Ողջույնի խոսքով հանդես կգա Էստելլա Կարլոտտոն, բացման խոսքը կտրվի ԱԳՆ աշխատակազմի ղեկավար դեսպան Գիլյերմո Չավեսին, իսկ փակման խոսքով հանդես կգա Ժնևում հավատարմագրված միջազգային կազմակերպություններում Արգենտինայի մշտական ներկայացուցիչ, դեսպան Ֆեդերիկո Վիլեգասը:

Սեմինարը կվարի Խոշտանգումների կանխարգելման ենթահանձնաժողովի արգենտինացի թեկնածու Մարիո Կորիոլանոն:

Գրանցումներն ընդունվում են մինչև 2020 թվականի հոկտեմբերի 14-ը՝ հետևյալ հղումով` https://forms.gle/Gec6J1Z2XWgRSHWn9: Մասնակցության տեղերը սահմանափակ են, ուստի առաջնայնությունը կտրվի առավել վաղ գրանցվածներին:

Սեմինարն անցկացվելու է իսպաներեն լեզվով: Անգլերեն համաժամանակյա թարգմանություն չի նախատեսվում:

Post date: 06/10/2020