Անցյալ տարվա հաջողությամբ իրականացված «Մեկ գիրք բարեկամության համար» նախաձեռնությունից հետո, որի արդյունքում հնարավոր դարձավ հավաքագրել ավելի քան 150 իսպանալեզու գրքեր Երևանի «Արգենտինայի հանրապետություն» դպրոցի գրադարանի համար, Հայաստանում Արգենտինայի դեսպանատունը մեկնարկում է նույն նախաձեռնության երկրորդ փուլը, որն այս տարի կիրականացվի Էջմիածնի Էռնեկյան Վարժարանի հետ համատեղ:
Ծրագրի նպատակն է հարստացնել դպրոցի գրադարանը Արգենտինայից բերված իսպանալեզու գրքերով, որոնք աշակերտներին կօգնեն ամրապնդել իսպաներեն լեզվի, Արգենտինայի և արգենտինացի ժողովրդի մասին իրենց գիտելիքները:
Այս նոր փուլը հնարավորություն կտա Էռնեկյան վարժարանի ուսուցիչներին իրենց դասաժամերը մշակել առավել արդյունավետությամբ: Բացի այդ, աշակերտներին թույլ կտա ավելի լավ ծանոթանալ Արգենտինայի մշակույթին:
Յուրաքանչյուր նվիրաբերված գիրք կկրճատի աշխարհագրական հեռավորությունը մեր երկու երկրների միջև` միևնույն ժամանակ ամրապնդելով երկու ազգերի բարեկամությունը: Ինչպիսի գրքեր են մեզ անհրաժեշտ` Մանկական գրքեր և տեքստեր, իսպաներեն քերականության ձեռնարկներ ուսուցիչների համար, ինչպես նաև պատմություն և աշխարհագրություն 6-ից 14 տարեկան երեխաների համար: Ավելի մեծ տարիքի աշակերտների կամ ուսանողների համար նախատեսված գրքեր ստանալու դեպքում, դրանք կնվիրավերվեն Երևանի Վ.Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի գրադարանին:
Հանձնման վայրը` Բուենոս Այրեսում` Արգենտինայի հանրապետության հայկական հաստատություններ (Instituciones Armenias de la República Argentina (IARA), Արևմենիա 1369, Պալերմո: Հեռ,` (00 54 11) 4776-4451, Էլ. հասցե` institucionesarmenias@gmail.com կամ TIJE Travel` Սան Մարտին 640, Բուենոս Այրես: