|
REGRESAR

«Սպիտակ սաղավարտներ» մարդասիրական առաքելությունը անցյալ երկու շաբաթվա ընթացքում Հայաստանում բաժանել է Արգենտինայում հավաքված մարդասիրական օգնությունը

«Սպիտակ սաղավարտներ» մարդասիրական առաքելությունը անցյալ երկու շաբաթվա ընթացքում Հայաստանում բաժանել է Արգենտինայում հավաքված մարդասիրական օգնությունը` ուղղված Լեռնային Ղարաբաղի տեղահանված բնակչությանը։ Համագործակցել ենք լոգիստիկայի և բաշխման ոլորտում տեղական իշխանությունների, միջանկյալ և մարդասիրական կազմակերպությունների հետ՝ տեղահանվածների կարիքները մեղմելու նպատակով:

Տեղի է ունեցել երկխոսություն փախստականների հետ՝ պարզելու նրանց հիմնական կարիքները, և բացահայտվել է խոցելիության առավել մեծ դեպքեր, որոնք ներկայացվել են տեղական իշխանությունների ուշադրությանը։

Մարդասիրական ակցիան հիմնականում ընդգրկել է գավառների այն բնակավայրերը, որտեղ ապաստան են գտել մեծ թվով տեղահանվածներ. Կոտայք, Արմավիր, Արարատ, Արագածաստոն, (Հրազդան, Մասիս, Աշտարակ, Աբովյան ի թիվս այլոց), ինչպես նաև ապաստարաններ Երևանում։

Նկարների հեղինակ` Արազ Հադջիան

     

Post date: 06/11/2023