Դեսպան Մարիանո Վերգարան Հայաստան այցելած արգենտինացի գործարարների, լրագրողների և մտավորականների պատվիրակության հետ այցելեց Երևանի «Արգենտինայի Հանրապետություն» դպրոց։ Դպրոցի տնօրինության հետ զրույցի ընթացքում ընդգծվեց արգենտինական ներկայության կարևորությունը և դրա դրական ազդեցությունն այն աշակերտների շրջանում, որոնք հաճախում են երկրի միակ հանրակրթական դպրոցը, որտեղ դասավանդվում է իսպաներե լեզու: