|
REGRESAR

Այցելություն Երևանի պետական համալսարան

Դեսպան Մարիանո Վերգարան և իր թիմն այսօր ՝ հունիսի 15-ին, այցելեցին Երևանի պետական համալսարանի Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետ: Տեղի ունեցավ հանդիպում ֆակուլտետի դեկան Գևորգ Բարսեղանի և Ռոմանական բանասիրության ամբիոնի վարիչ Հասմիկ Բաղդասարյանի հետ, որոնց հետ միասն հանդիպմանը ներկա էին նաև իսպաներեն լեզվի ամբիոնի դասախոսները, այդ թվում՝ արգենտինացի սիրված դասախոս Արմինե Դեյրմենջյանը, ով արդեն տասնյակ տարիներ դասախոսում է հայկական հեղինակավոր այս կրթական հաստատությունում:

Քննարկվեցին կրթության և մշակույթի բնագավառում համագործակցության տարբեր ծրագրեր իրականացնելու վերաբերյալ մի շարք գաղափարներ: Այս համատեքստում դեսպան Վերգարան նշեց իսպաներենի՝ որպես օտար լեզվի դասավանդման առաջին ձեռնարկների մշակման գործում գրանցված առաջընթացը, որն արժեքավոր է հատկապես իր հայկական և արգենտինական մշակութային բովանդակությամբ: Այս ձեռնարկներն ստեղծվել են Արգենտինայի արտաքին գործերի նախարարության կողմից խթանված երկկողմ համագործակցության շրջանակներում ՝ Արգենտինայի հարավ-հարավ և եռակողմ համագործակցության ֆոնդի (FoAr) միջոցով:

Դեսպանն անդրադարձավ նաև այն ծրագրերին ու նախագծերին, որոնք դեսպանությունն իրականացնում է Հայաստանում մշակույթի, կրթության, առևտրի, գյուղատնտեսության և այլ ոլորտներում:  

  

Post date: 15/06/2021