|
REGRESAR

Այցելություն Էջմիածնի Էօրնեկեանի անվան դպրոց

Մարտի 1-ին դեսպան Գոնզալո Ուրրիոլաբեիտիան այցելեց Էջմիածնի Էօրնեկեանի անվան դպրոց, որտեղ հանդիպեց դպրոցի տնօրեն Սուսաննա Վարդանյանի հետ:

Զրուցակիցները երկխոսեցին այնպիսի տարբեր նախագծերի իրականցաման հնրավարությունների  շուրջ, ինչպիսիք են արգենտինացի մասնագետների հետ փորձի փոխանակման ծրագրի շրջանակներում դպրոցի իսպաներեն լեզվի ուսուցիչների վերապատրաստման ծրագիրը, դպրոցում «Արգենտինական ակումբի» ստեղծման նախագիծը, որն աշակերտներին հնարավորություն կտա ճանաչել արգենտինական պատմությունը, մշակույթն ու ավանդույթները, ինչպես նաև խոսեցին դպրոցի գրադարանի համար իսպանալեզու գրքերի հավաքագրման նախաձեռնության մասին, որն իրականացվում է դեսպանության և Արգենտինայի հայկական կազմակերպությունների համագործակցությամբ:

Կողմերը անդրադարձան նաև նոր նախագծին, որը ներառում է “Pro-Huerta” ծրագրի շրջանակներում արգենտինական փորձի ադապտացման նախագիծ` դպրոցական բանջարանոցների ներդրման միջոցով:

  

Post date: 01/03/2018