|
REGRESAR

Այցելություն Էջմիածնի Էօրնեկեան դպրոց

Փետրվարի 6-ին, Դեսպանության Գործերի ժամանակավոր հավատարմատար Միգել Չիլինգիրեանն այցելեց Էջմիածնի Էօրնեկեան դպրոց, որտեղ կայացավ Արգենտինայի հայկական կազմակերպությունների հետ համատեղ իրականացվող «Մեկ գիրք հանուն բարեկամության» նախաձեռնության շրջանականերում հավաքված գրքերի հանձնման արարողությունը: Նախագծի նպատակն է հարստացնել «Արգենտինայի Հանրապետություն» և «Էօրնեկեան» դպրոցների գրադարաններն իսպանալեզու գրքերով որոնք կօգնեն աշակերտներին հարստացնելու իրենց գիտելիքները Արգենտինա երկրի և իր բնակչության մասին գիտելիքներով:

Միգել Չիլինգիրեանը հանդիպեց դպրոցի տնօրեն Սուսաննա Վարդանյանի հետ, որի հետ խոսեցին համատեղ մի շարք ծրագրերի իրականացման հեռանկարներից:

Բացի այդ, աշակերտների մասնակցությամբ կայացավ վիկտորինա իսպաներեն լեզվով, որի ավարտին ժյուրիի անդամները, որոնց մեջ էր նաև Միգել Չիլինգիրեանը, նվերներ հանձնեցին հաղթողներին:

 

Post date: 11/02/2020