|
REGRESAR

Այցելություն Հայաստանի ազգային ագրարային համալսարանի և Արգետնինայի գյուղատնտեսական ազգային ինստիտուտի միջև FO.AR համագործակցության նախագծի փորձացուցադրական դաշտ

Հայաստանի ազգային ագրարային համալսարանի և Արգետնինայի գյուղատնտեսական ազգային ինստիտուտի (INTA) միջև FO.AR համագործակցության նախագծի շրջանակներում հունիսի 26-ին դեսպանության Գործերի ժամանակավոր հավատարմատար Միգել Արթին Չիլինիգիրեանը՝ Ագրարային համալսարանի ռեկտոր Վարդան Ուռուտյանի և Karas Wines ընկերության ագրոնոմ-ինժեներ Մանուել Գոմեսի հետ միասին այցելեց Արմավիրի մարզի Ոսկեհատ գյուղի դաշտեր, որը պատկանում է Ագրարային համալսարանին: Նրանց ուղեկցում էին նաև այնտեղ տեղակայված փորձացուցադրական դաշտի պատասխանատու Լիլիթ Սիմոնյանը, Բանջարաբոստանային մշակաբույսերի հետազոտական կենտրոնի պրոֆեսոր Գայանե Սարգսյանը, պայմանագրային աշխատակից Տիգրան Ղարաջյանն ու դեսպանատան աշխատակից Արմինե Ատասունցովան:

Այցելության ընթացքում հաստատվեցին կատարված աշխատանքները, մասնավորապես՝ ջրամբարի, ոռոգման համակարգի, ջրային պոմպակայանի տեղադրումը, ինչպես նաև պլանավորված պիլոտային ցանքի նախապարաստական աշխատանքները, որի նպատակն է ապահովել ցուցադրական միավորի ճշգրիտ գործունեությունը:

Նախագիծը ֆինանսավորվում է Արգենտինայի Արտաքին գործերի նախարարության և Հայկական ընդհանուր բարեգործական միության կողմից՝ «Հայաստանի հողեր» - «Կարաս Վայնս» արգենտինական կապիտալով ընկերությունների հովհանավորությամբ:

 

  

Post date: 03/07/2020